15:42  ,  13 հուլիսի, 2023

38-ամյա Էշլի Յանգը միացավ «Էվերտոնին»

38-ամյա անգլիացի ձախ պաշտպան Էշլի Յանգը մեկ տարվա պայմանագիր է կնքել անգլիական «Էվերտոնի» հետ, հաղորդում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը։

Էշլի Յանգն անցած ամիս հեռացել էր «Աստոն Վիլայից» ազատ գործակալի կարգավիճակում։

Անգլիայի ավարտված առաջնությունում Էշլի Յանգը մասնակցել է 29 հանդիպման, խփել է 1 գոլ։

Էշլի Յանգը «Աստոն Վիլայում» խաղացել էր նաեւ 2007-2011 թվականներին, երկրորդ անգամ տեղափոխվել էր 2021-ին «Ինտերից», որի հետ դարձել է Իտալիայի չեմպիոն։

2011-2020 թվականներին նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ դառնալով Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս