18:09  ,  9 հուլիսի, 2023

Լուկաս Էրնանդեսը «Բավարիայից» տեղափոխվեց ՊՍԺ

Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա պաշտպան Լուկաս Էրնանդեսը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ։ Փարիզյան ակումբն ու Լուկաս Էրնանդեսը կնքել են 5 տարվա պայմանագիր։

Լուկաս Էրնանդեսը 2019 թվականից էր հանդես գալիս «Բավարիայում»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Լուկաս Էրնանդեսը «Բավարիայի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ։ 2022թ․ նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացված աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Ֆրանսիա - Ավստրալիա խաղում (4:1) ստացած ծնկի վնասվածքի պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի մնացած մասը։

Ֆրանսիայի հավաքականի կազմում Լուկաս Էրնանդեսը դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի գավաթակիր։ «Բավարիայի» կազմում նա դարձել է Գերմանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Մադրիդի «Աթլետիկոյի» հետ՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս