21:30  ,  6 հուլիսի, 2023

Գրանիտ Ջական «Արսենալից» տեղափոխվեց «Բայեր»

Շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվեց Լեւերկուզենի «Բայեր», հաղորդում են ակումբների կայքերը։ 30-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բայերը» Գրանիտ Ջակայի տրանսֆերի համար կվճարի 25 միլիոն եվրո։

Գրանիտ Ջական Բունդեսլիգայում հանդես է եկել նաեւ 2012-2016 թվականներին՝ ներկայացնելով Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։ 2016-ից «Արսենալում» հանդես եկած Գրանիտ Ջական լոնդոնյան թիմի հետ դարձել է Անգլիայի կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս