17:44  ,  6 հուլիսի, 2023

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռեալ»

Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Գյուլերը Ստամբուլի «Ֆեներբահչեից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ 18-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել Արքայական ակումբի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» Արդա Գյուլերի տրանսֆերի համար կվճարի 20 միլիոն եվրո։

«Ֆեներբահչեի» գլխավոր թիմում Արդա Գյուլերը մասնակցել է 51 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Արդա Գյուլերի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս