16:19  ,  6 հուլիսի, 2023

ՊՍԺ-ն ներկայացրեց Մարկո Ասենսիոյին (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ներկայացրեց թիմի նորեկ Մարկո Ասենսիոյին։ Փարիզյան ակումբը Իսպանիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպանի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

27-ամյա ֆուտբոլիստը չէր երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ եւ անվճար է տեղափոխվել ՊՍԺ։

Ասենսիոն իսպանական «Մալյորկայի» սան է, Արքայական թիմում հանդես էր գալիս 2016 թվականից՝ նվաճելով 17 տիտղոս, այդ թվում Իսպանիայի 3 չեմպիոնական տիտղոս, Չեմպիոնների լիգայի 3 գավաթ։

«Ռեալում» Ասենսիոն անցկացրել է 285 հանդիպում, խփել 61 գոլ։

Transfermarkt-ը Ասենսիոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում