17:44  ,  30 հունիսի, 2023

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ»

Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի հարձակողական կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյուն տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ»։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա Ֆաբիո Կարվալյուն Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիայի սան է։ 2013-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Անգլիա եւ եղել է Լոնդոնի «Ֆուլհեմի» համակարգում։

Ֆաբիո Կարվալյուն անցած տարվա ամռանն է միացել «Լիվերպուլին»։ Ավարտված մրցաշրջանում նա գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ մասնակցել է 21 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում