12:37  ,  29 հունիսի, 2023

«Նապոլիի» խաղացողը կտեղափոխվի «Բավարիա»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» համաձայնության է հասել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի հետ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

26-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Ավարտված մրցաշրջանում Կիմ Մին Ջեն «Նապոլիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս