21:40  ,  27 հունիսի, 2023

Մատեո Կովաչիչը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի» (ֆոտո)

Խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթի»։

Տրանսֆերի գումարը կազմել է մոտ 30 միլիոն եվրո։ Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» անցկացրած 5 մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 221 հանդիպման, դարձել Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր։

Կովաչիչը Զագրեբի «Դինամոյի» սան է, 2013-ին տեղափոխվել է Միլանի «Ինտեր», երկու տարի անց միացել է Մադրիդի «Ռեալին», որտեղից էլ տեղափոխվել էր «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում