12:33  ,  26 հունիսի, 2023

Իլկայ Գյունդոգանը տեղափոխվեց «Բարսելոնա»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա», հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը կկնքեն երկու տարվա պայմանագիր։ 32-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 400 միլիոն եվրո։

Գյունդոգանը 2016 թվականից էր հանդես գալիս կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում, որի հետ նվաճել է 14 տիտղոս, այդ թվում Անգլիայի 5 չեմպիոնական գավաթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս