22:45  ,  23 հունիսի, 2023

«Յուվենտուսը» համաձայնության է հասել Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի որդու հետ

Թուրինի «Յուվենտուսը» համաձայնության է հասել ԱՄՆ-ի հավաքականի եւ ֆրանսիական «Լիլի» 23-ամյա կիսապաշտպան Թիմոտի Վեայի հետ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Թիմոտի Վեան Լիբերիայի նախագահ, 1995թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեայի որդին է։

Թիմոտի Վեան «Յուվենտուսի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր եւ կստանա տարեկան մոտ 2 միլիոն եվրո աշխատավարձ։

Տրանսֆերի համար «Յուվենտուսը» կվճարի մոտ 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս