10:21  ,  22 հունիսի, 2023

«Ինտերի» խաղացողը մոտ է Բունդեսլիգա տեղափոխվելուն

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 28-ամյա գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը մոտ է կարիերան Բունդեսլիգայում շարունակելուն, հաղորդում է Sky Sports-ը։

Գերմանական «Ունիոն Բեռլինը» ավարտում է բանակցություններն իտալական ակումբի հետ։ Տրանսֆերի գումարը կկազմի 15-20 միլիոն եվրո։

Իտալիայի ավարտված առաջնությունում Ռոբին Գոսենսը մասնակցել է 32 հանդիպման, խփել է 3 գոլ։

Ռոբին Գոսենսը 2022-ին է Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմ։

Transfermarkt-ը Ռոբին Գոսենսի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս