14:31  ,  19 հունիսի, 2023

Խոսելուն վերադարձավ Մադրիդի «Ռեալ» (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի հավաքականի հարձակվող Խոսելուն վերադարձավ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստը «Էսպանյոլից» տեղափոխվել է վարձակալությամբ։ Պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Խոսելուն «Ռեալի» համակարգում է եղել 2009-2012 թվականներին։

Ավարտված մրցաշրջանում Խոսելուն «Էսպանյոլի» հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Այս տարվա մարտից Իսպանիայի հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստը 4 խաղում խփել է 3 գոլ։ Խոսելուն ազգային թիմի հետ հունիսի 18-ին դարձավ Ազգերի լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում