20:31  ,  25 մայիսի, 2023

Հոկեյի ԱԱ․ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի թիմերը դուրս եկան կիսաեզրափակիչ

Լատվիայում եւ Ֆինլանդիայում անցկացվող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի դարձավ կիսաեզրափակիչի առաջին զույգը։

ԱՄՆ-ի հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց Չեխիայի թիմին եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի գերմանացիների հետ, որոնք 3:1 հաշվով առավելության հասան Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը կվիճարկեն Կանադա - Ֆինլանդիա եւ Շվեդիա - Լատվիա զույգերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում