Ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման փուլի կիսաեզրափակիչ։
Աշխարհի 134-րդ ռակետը քառորդ եզրափակիչում մրցեց 200-րդ ռակետ, ռուսաստանցի Դարյա Աստախովայի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։
Կիսաեզրափակիչում 20-ամյա Էլինա Ավանեսյանը կմրցի իսպանացի Լեյրե Ռոմերո-Գարմազի եւ հոլանդացի Լեսլի Կերկխովեի դիմակայության հաղթողի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում