Մահացել է ձմեռային Օլիմպիական խաղերի ավագագույն չեմպիոնուհի, Ֆինլանդիայի ներկայացուցիչ, դահուկորդուհի Սիյրի Ռանտանենը, հաղորդում է ess.fi-ն։ Նա 98 տարեկան էր։ Ռանտանենը 90 տարեկանից հետո էլ կարողացել է դահուկավազքով զբաղվել։
Ռանտանենը 1956թ․ Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերում չեմպիոն է դարձել դահուկային փոխանցումավազքում։
Ռանտանենը հաջորդ երկու Խաղերում՝ 1952-ին Օսլոյում եւ 1960-ին Սկվո Վելիում, դարձել է բրոնզե մեդալակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում