22:20  ,  22 ապրիլի, 2023

«Բորուսիան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը եւ գերմանացի պաշտպան Մատս Հումելսը։

«Բորուսիան» 60 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղ նահանջած չեմպիոն «Բավարիային», որն այս տուրում 1:3 հաշվով պարտվել էր «Մայնցին»։ «Այնտրախտը» 9-րդն է՝ 42 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 4:0 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 19, Դոնիել Մալեն, 24, 66, Մատս Հումելս, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով