20:29  ,  11 մարտի, 2023

«Բավարիան» հաղթեց՝ 5:3 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց «Աուգսբուրգին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը հաղթեց 5:3 հաշվով (տեսանյութ

«Բավարիայից» դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն, գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն եւ կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։

«Բավարիան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Աուգսբուրգը» 13-րդն է՝ 27 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով