23:24  ,  4 մարտի, 2023

«Բավարիան» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտն ու կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

«Բավարիան» 49 միավորով դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիան»։ «Շտուտգարտը» 16-րդն է՝ 19 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 1:2 (տեսանյութ)

Խուան Պերեա, 88 - Մատեյս Դե Լիգտ, 39, Էրիկ Շուպո-Մոտինգ, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով