22:35  ,  19 փետրվարի, 2023

«Բորուսիան» հաղթեց խոշոր հաշվով եւ հավասարվեց առաջատար «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց Բեռլինի «Հերտայի» հետ եւ հաղթեց 4:1 հաշվով։

«Բորուսիան» 43 միավորով հավասարվեց առաջատար «Բավարիային» եւ երկրորդն է։ 43 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող «Ունիոն Բեռլինը»։ «Հերտան» նախավերջինն է՝ 17 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 4:1 (տեսանյութ)

Քարիմ Ադեյեմի, 27, Դոնիել Մալեն, 32, Մարկո Ռոյս, 76, Յուլիան Բրանդտ, 90  -  Լուկա Տուսար, 47

«Ունիոն Բեռլին» - «Շալկե»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով