11:15  ,  22 սեպտեմբերի, 2022

«Արսենալը» մտադիր է գնել «Այնտրախտի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» կիսապաշտպան Իեսպեր Լինդստրյոմի ծառայություններով, հաղորդում է Bild-ը։

Անգլիական ակումբն արդեն սկսել է բանակցել 22-ամյա դանիացի ֆուտբոլիստի գործակալի հետ եւ կփորձի տրանսֆերն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքի գումարը կարող է կազմել 20 միլիոն եվրո։

Իեսպեր Լինդստրյոմի պայմանագիրն «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունսի։

Այս մրցաշրջանում Իեսպեր Լինդստրյոմը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում