20:28  ,  10 հոկտեմբերի, 2012

Աբրահամ. Չեմ կորցնի կենտրոնացվածությունս Բուադլայի դեմ մենամարտում

Քչերն էին հավատում իմ հաջողությանը Շտիգլիցի դեմ մենամարտում, ասել է սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

«Քչերն էին հավատում իմ հաջողությանը Շտիգլիցի դեմ մենամարտում: Այժմ ես ցանկանում եմ ապացուցել, որ արժանի եմ մնալ գագաթին: Ես չեմ կարող կորցնել կերնտրոնացվածությունս Մեհդի Բուադլայի դեմ մենամարտում»,- Արթուր Աբրահամի խոսքը մեջբերում է բռնցքամարտիկի պաշտոնական կայքը:

«Իհարկե, Արթուրը ֆավորիտն է: Նա աշխարհի չեմպիոնն է: Սակայն նա պետք ինքնավստահ չլինի: Բուադլան պետք է չթերագնահատվի: Արթուրը պետք է շատ ուշադիր լինի»,- ասել է բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգները:

Ավելացնենք, որ Արթուր Աբրահամ – Մեհդի Բուադլա մենամարտը կկայանա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում