16:08  ,  18 մարտի, 2012

Մարկոսի գոլը հաղթանակ պարգեւեց «Կուբանին»

Ֆուտբոլի Ռուսաստանի A խմբի առաջնության 35-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ:

Հանդիպման միակ գնդակը 43-րդ րոպեին խփեց «Կուբանի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով իր նորամուտն էր նշում ռուսական Պրեմյեր լիգայում:

Մարկոսը կրասնոդարցիների մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց խաղի 66-րդ րոպեին:

«Կուբանը» 54 միավորով 8-րդ տեղում է: «Ռուբինը» 57 միավորով 6-րդն է։

Ռուսաստանի առաջնություն. 35-րդ տուր

A խումբ

«Կուբան» - «Ռուբին»` 1:0

Պիզելի, 43

B խումբ

«Ամկար» - «Տոմ»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում