11:14  ,  18 մարտի, 2012

Ֆեդերերն ուժեղ է Նադալից

Թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:3, 6:4 հաշվով հաղթեց իսպանացի Ռաֆայել Նադալին: Ֆեդերերը չորրորդ անգամ դուրս եկավ Ինդիան Ուելսի եզրափակիչ:

Տիտղոսի համար Ֆեդերերի մրցակիցը կլինի ամերիկացի Ջոն Իսները, որը 7:6, 6:3, 7:6 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում