22:05  ,  14 սեպտեմբերի, 2012

Կիեւի «Դինամոն» հաղթեց «Կարպատներին»

Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում «Դինամոն» Կիեւում 3:1 հաշվով առավելության հասավ «Կարպատների» նկատմամբ:

«Դինամոյի» կազմում դուբլի հեղինակ դարձավ խորվաթ ֆուտբոլիստ Նիկո Կրանչարը: Դաշտի տերերի կազմում եւս մեկ գնդակ խփեց Բրաուն Իդեյեն: Մարտինես Լուկասի գոլը չփրկեց «Կարպատներին» պարտությունից:

9-րդ տուրից հետո Յուրի Սյոմինի թիմը 21 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: «Կարպատները» 8 միավորով մնաց 13-րդ տեղում:

Ուկրաինայի առաջնություն. 9-րդ տուր

« Դինամո» Կիեւ - «Կարպատներ»՝ 3:1

Բրաուն Իդեյե, 34, Նիկո Կրանչար, 57, 63  – Մարտինես Լուկաս, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում