21:55  ,  14 սեպտեմբերի, 2012

«Զենիթը» պարտվեց «Թերեկին»

«Զենիթ» - «Թերեկ» խաղով մեկնարկեց Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրը: Հանդիպումն ավարտվեց չեչենական ակումբի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Հյուրերի կազմում գոլերը խփեցին Աիլթոն Ալմեյդան եւ Իգոր Լեբեդենկոն:

Դաշտի տերերի կազմում իրենց նորամուտը նշեցին բրազիլացի հարձակվող Հալկը եւ բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելը, ովքեր դուրս եկան փոխարինման:

Այս խաղից հետո «Թերեկը» 19 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական գլխավորելով մրցաշարային աղյուսակը: «Զենիթը» նահանջեց երկրորդ տեղ՝ 16 միավոր:

Ռուսաստանի առաջնություն. 8-րդ տուր

«Զենիթ» - «Թերեկ»՝ 0:2

Աիլթոն Ալմեյդա, 76, Իգոր Լեբեդենկո, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում