22:53  ,  14 սեպտեմբերի, 2012

Դավիդ Ռիգերտը պաշտոնանկ է արվել

Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնանկ է արել տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Դավիդ Ռիգերտին։ Պաշտոնը լքել է նաեւ կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սոլտան Կարակոտովը։

Պատճառը Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ չնվաճելն է։ Ռուսաստանի ծանրորդները Լոնդոնում նվաճեցին հինգ արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ։

Մինչեւ հոկտեմբերի 15-ի կընդունվեն հայտեր թափուր պաշտոնների համար։ Ֆեդերացիան նշել է, որ օտարերկրացի չի հրավիրվի, քանի որ բազմաթիվ երկրների հավաքականները մարզվում են ռուսական մեթոդիկայով եւ հրավիրում են ռուսաստանցի մարզիչների, հաղորդում է sports.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում