19:52  ,  14 սեպտեմբերի, 2012

«Ռեալի» նախկին նախագահ. Ռոնալդուն պետք է հեռանա ակումբից

Արքայական ակումբի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնն անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին: Կալդերոնի կարծիքով ֆուտբոլիստը պետք է հեռանա, եթե իրեն երջանիկ չի զգում ակումբում:

«Իմ նախագահության տարիներին նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել Ռոբինյոյի շուրջ: Մենք նրան գնել էինք 28 միլիոն եվրոյով եւ վաճառեցինք 48 միլիոն եվրոյի դիմաց: Ֆինանսական տեսանկյունից դա լավ գործարք էր:

Ներկայումս «Ռեալում» փաստացի իշխանությունը գտնվում է Ռոնալդուի գործակալի եւ Ժոզե Մոուրինյոյի ձեռքում: Նախագահը ոչինչ չի որոշում: Մոուրինյոն հիանալի մարզիչ է, բայց երբեմն իրեն ոչ հարիր վարք է դրսեւորում»,- Կալդերոնի խոսքը մեջբերում է Eurosport-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում