17:35  ,  14 սեպտեմբերի, 2012

Ֆեդերերը հաղթեց հոլանդացի թենիսիստին

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն իր երկրի հավաքականին առաջին միավորն է բերել Դեւիսի գավաթի փլեյ-օֆֆ փուլի Հոլանդիայի դեմ խաղում: 31-ամյա Ֆեդերերը հաղթել է Թյեմո դե Բեքերին 6:3, 6:4, 6:4 հաշվով: Այս խաղում Ֆեդերերը կատարելէ 4 էյս:

Այս զույգի պարտվողը դուրս կմնա Դեւիսի գավաթի խաղարկության համաշխարհային խմբից։

Դեւիսի գավաթ. Փլեյ-օֆֆ

Շվեյցարիա – Հոլանդիա՝ 1:0

Սեպտեմբերի 14-ին կմրցեն նաեւ Ռոբին Հասեն եւ Ստանիսլաս Վավրինկան: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով