14:34  ,  14 սեպտեմբերի, 2012

Սոնգը կապրի Անրիի եւ Աֆելայի նախկին տանը

«Բարսելոնայի» նորեկ Ալեքսանդր Սոնգը կապրի այն տանը, որտեղ նախկինում բնակվել են Տիերի Անրին եւ Իբրահիմ Աֆելայը։

25-ամյա կիսապաշտպանը վարձակալության համար կվճարի ամսական 10 հազար եվրո, հաղորդում է Cadena SER-ը։

Հիշեցնենք, որ կամերունցի Ալեքսանդր Սոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2012թ. օգոստոսին Լոնդոնի «Արսենալից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում