00:20  ,  14 սեպտեմբերի, 2012

NBA-ի լեգենդը փորձաշրջան է անցնում «Նյու Յորք Նիքսում»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լեգենդար պաշտպան Թրեյսի Մաքգրեյդին փորձաշրջան կանցնի «Նյու Յորք Նիքսում»:

Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Մաքգրեյդին կանցկացնի ցուցադրական մարզում «Նիքսի» մարզչական շտաբի համար, հաղորդում է Yahoo Sports-ը:

2010-ին բասկետբոլիստն արդեն հանդես է եկել «Նիքսի» կազմում:

Ավելի վաղ Մաքգրեյդին փորձաշրջան է անցել «Սան Անտոնիոյում»:

Անցյալ մրցաշրջանում «Ատլանտայի» կազմում բասկետբոլիստը վաստակել է միջինը 5.3 միավոր, 3 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակներին եւ կատարել 2 փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով