Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսյեդադին» եւ բավարարվեց 1 միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։
Կատալոնական թիմի կազմում աչքի ընկան հարձակվողներ, ֆրանսիացի Անտուան Գրիզմանն ու ուրուգվայցի Լուիս Սուարեսը։
«Բարսելոնան» 16 խաղից հետո 35 միավորով առաջին տեղում է եւ 1 միավոր է առաջ մեկ հանդիպում քիչ անցկացրած Մադրիդի «Ռեալից»։
«Ռեալ Սոսյեդադը» չորրորդն է՝ 28 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 2։2 (տեսանյութ)
Միկել Օյարսաբալ, 12, 11մ, Ալեքսանդր Իսակ, 62 - Անտուան Գրիզման, 38, Լուիս Սուարես, 49
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում