GET IN THERE!!!! #LIVWAT pic.twitter.com/1li7te5ZPv
— Liverpool FC (@LFC) December 14, 2019
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց հետնապահ «Ուոթֆորդի» հետ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ 38-րդ րոպեին նա օգտագործեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի գոլային փոխանցումը։ Մանեն հետագայում (51-րդ րոպեին) եւս գրավեց մրցակցի դարպասը, սակայն VAR-ը ցույց տվեց խաղից դուրս վիճակ։
90-րդ րոպեին Սալահն աչքի ընկավ բելգիացի հարձակվող Դիվոկ Օրիգիի արդյունավետ փոխանցումից հետո։ Օրիգին դրանից 2 րոպե առաջ փոխարինել էր բրազիլացի Ռոբերտո Ֆիրմինոյին։
«Լիվերպուլը» 16 հաղթանակից եւ 1 ոչ ոքիից հետո 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթին» 16 խաղում վաստակել է 38 միավոր։ «Ուոթֆորդը» վերջին տեղում է՝ 9 միավոր։
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»՝ 2։0 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 38, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում