13:47  ,  31 օգոստոսի, 2012

Շաքիլ Օ՝Նիլի 34 համարն այլեւս ոչ ոք չի ստանա (ֆոտո)

NBA-ի ներկայացուցիչ «Լոս Անջելես Լեյքերսը» իր խաղահրապարակում պաշտոնապես կամրագրի Շաքիլ Օ՝Նիլի խաղային համարը։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լեգենդի 34 համարի մարզաշապիկն այլեւս ոչ ոք չի ստանա  «Լեյքերսում»։

Միջոցառումը կկայանա 2012թ. դեկտեմբերի 28-ին։

Օ՝Նիլը «Լեյքերսի» կազմում անցկացրել է 9 տարի։ Այդ ընթացքոմ ամերիկացին դարձել է NBA-ի չեմպիոն, 2000-ին ճանաչվել է NBA-ի լավագույն խաղացող, 15 անգամ մասնակցել է բոլոր աստղերի հանդիպմանը։

Մինչեւ այս «Լեյքերսի» խաղահրապարակում ամարգրվել էին Ուիլթ Չեմբերլենի (13), Էլջին Բեյլորի (22), Գեյլ Գուդրիչի (33), Ջեյմս Վորտի (42) եւ Ջերի Ուեստի (44) խաղային համարները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով