Հայտնի են շախմատի համաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրի թիմերի կազմերը: Երեւանի ժամանակով 16:00 մեկնարկելիք չորրորդ տուրում Հայաստան – Ֆիլիպիններ մրցամարտում թիմերն ըստ խաղատախտակների հանդես կգան հետեւյալ կազմերով.
Սո Ուեսլի (2652 վարկանիշ) - Լեւոն Արոնյան (2816)
Օլիվեր Բարբոսա (2652) – Սերգեյ Մովսեսյան (2698)
Մարկ Պարագուա (2601) – Վլադիմիր Հակոբյան (2687)
Օլիվեր Դիմակիլինգ (2428) – Գաբրիել Սարգսյան (2693)
Հայաստանի եւ Ֆիլիպինների տղամարդկանց հավաքականները մինչեւ այս հանդիպել են մեկ անգամ։ Հայաստանի թիմը հաղթել է 3.5։0.5 հաշվով։
Զուգահեռ մեկնարկող կանանց մրցաշարում Ադրրբեջան - Հայաստան մրցամարտի թիմերը կազմերը հետեւյալն են`
Զեյնաբ Մամեդյարովա (2285) - Էլինա Դանիելյան (2476)
Գուլնար Մամադովա (2324) - Լիլիթ Մկրտչյան (2454)
Տուրկան Մամեդյարվոա (2245) - Լիլիթ Գալոյան (2349)
Խայալա Իսգանդարովա(2205) - Մարիա Կուրսովա (2338)
Էլինա Դանիելյանը եւ Զեյնաբ Մամեդյարովան խաղատախտակի առջեւ հանդիպել են 7 անգամ։ Նրանց ընդհանուր հաշիվը 5։2 է՝ հօգուտ հայ շախմատիստուհու: Էլինան 4 անգամ հաղթանակ է տարել՝ պարտվելով մեկ անգամ, իսկ երկու պարտիա ավատվել ոչ ոքի: Լիլիթ Գալոյանը եւ Տուրկան Մամեդյարովան հանդիպել են մեկ անգամ եւ կիսել են միավորը:
Ֆոտո՝ armchess.am
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում