19:13  ,  29 օգոստոսի, 2012

Ստամբուլ-2012. Լեւոն Արոնյանը խնդիրներ չունեցավ

Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով հաղթում է Բանգլադեշի թիմին։ Առաջինը պարտիան ավարտեց մրցաշարի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հաղթանակով:

Հայաստանի հավաքականի առաջին համարը սպիտակներով պարտության մատնեց Ռահման Զիաուրին։ Մրցախաղն ավարտվեց 35-րդ քայլում: 34-րդ քայլում բանգլադեշցի շախմատիստը լուրջ վրիպում թույլ տվեց՝ չնկատելով մատ չորս քայլից:

Մյուս պարտաիները շարունակվում են գրեթե հավասար պայքարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում