13:08  ,  8 հունիսի, 2019

NBA. «Տորոնտոյին» մեկ հաղթանակ է բաժանում առաջին չեմպիոնությունից

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչի չորրորդ խաղում դարձյալ հաղթել է կանադական «Տորոնտո Ռեփթորսը»։ Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղահրապարակում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է 105։92 հաշվով՝ հյուրերի օգտին։

Եզրափակիչ շարքում «Տորոնտոն» առջեւում է 3։1 հաշվով եւ չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճելու համար անհրաժեշտ է եւս մեկ հաղթանակ։

5-րդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին Տորոնտոյում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով