ԱԱ-2018. Արթուր Ալեքսանյանի 3 հաղթանակներն ու պարտությունը՝ տեսանյութով

22:20   27 հոկտեմբերի, 2018

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հոկտեմբերի 27-ին պայքարի մեջ մտավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, որում 3 հաղթանակ տանելուց հետո պարտություն կրեց կիսաեզրափակիչում:

Գյումրեցի ըմբիշը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5։1 հաշվով ուժեղ էր գտնվել Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլուց։ 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 10։6 հաշվով հաղթեց նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, որին նախորդ տարի պարտվել էր Սերբիայում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում։ Մինչեւ երկրորդ մրցափուլի միջնամասը նորվեգացի ըմբիշը հաղթում էր 6։0 հաշվով, սակայն Արթուր Ալեքսանյանը շտկեց իրավիճակը՝ վաստակելով 10 միավոր։ Քառորդ եզրափակիչում Արթուրը 4։3 հաշվով պարտության մատնեց վրացի Ռեւազի Նադարեիշվիլուն, որին նախորդ տարի հաղթել էր նաեւ Փարիզում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում։

Կիսաեզրափակիչում աշխարհի եռակի չեմպիոնը 1:3 հաշվով պարտվեց 25-ամյա ռուսաստանցի Մուսա Էվլոեւին, որին նախորդ տարի հաղթել էր Փարիզում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում։

Հոկտեմբերի 28-ին Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Արթուր Ալեքսանյան - Նիկոլոզ Կաքելաշվիլի (Իտալիա)՝ 5:1

Արթուր Ալեքսանյան - Ֆելիքս Բալդաուֆ (Իտալիա)՝ 10:6

Արթուր Ալեքսանյան - Ռեւազի Նադարեիշվիլի (Վրաստան)՝ 4:3



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։