Եվրոպական խաղեր. Հայաստանի հերթական բռնցքամարտիկը լքեց պայքարը

19:19   21 հունիսի, 2015

Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն անհաջող մեկնարկեց Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում:

64 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:3 հաշվով պարտվեց ուկրաինացի Վիկտոր Պետրովին: Քառորդ եզրափակիչում ուկրաինացին հունիսի 23-ին կհանդիպի շվեդ Կլարենս Գոյերամին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պարտությամբ էին մեկնարկել եւ պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկնարկային մենամարտում հաղթել էր հունգարացի Նանդոր Ցոկային եւ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ հունիսի 23-ին կմրցի սլովակ Ուիլիամ Տանկոյի հետ:

Լուսանկարը՝ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.