ԵԱ․ Հայաստանը երրորդն է երկամարտի մեդալային հաշվարկում

20:11   11 ապրիլի, 2021

Մոսկվայում ավարտված ծանրամատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամատի մեդալային հաշվարկում գրավեց երրորդ տեղը։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալները:

Առաջին տեղում Ուկրաինան է՝ 4 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով, երկրորդ տեղում Բուլղարիայի հավաքականն է՝ 3 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով:

Հիշեցնենք, որ Մոսկվայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում նվաճել են Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109) դարձել են Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109) նվաճել են բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) եւ Արփինե Դալալյանը (+87 կգ) գրավել են չորրորդ տեղը, Տաթեւ Հակոբյանը (87 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) զրո էին ստացել հրում վարժությունում:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.