ՊՍԺ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ֆրանցիացի հարձակվող Կիլիան Մբապեն այս ամռանը չի հեռանա ֆրանսիական ակումբից: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 20-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«ՊՍԺ-ի ու Մբապեի միջեւ համագործակցությունը կշարունակվի նաեւ հաջորդ մրցաշրջանում: Ե՛վ ակումբը, ե՛ւ խաղացողը ցանկանում են մտնել եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ»,- ասվում է ակումբի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի այս առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Վերջին տուրից առաջ նա 32 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
— Paris Saint-Germain (@PSG_inside) May 20, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում