23:03  ,  20 մայիսի, 2019

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան խզեց համագործակցությունը Adidas-ի հետ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է հավաքականների տեխնիկական հովանավոր Adidas-ի հետ համագործակցությունը խզելու մասին։ Պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2026 թվականը։

«Adidas-ի հետ մի քանի տարի առաջ կնքած համաձայնության պայմանները չեն բավարարում օրինականության, թափանցիկության եւ արդարության պահանջներին»,- ասվում է ֆեդերացիայի հայտարարության հետ։

Նոր տեխնիկական գործընկերը դեռ հայտնի չէ։

Adidas-ը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հովանավորն էր 1981 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում