10:08  ,  20 մայիսի, 2019

«Բարսելոնայի» ռեկորդային առավելությունը «Ռեալի» նկատմամբ

«Բարսելոնան», Իսպանիայի առաջնության վերջին տուրում ոչ ոքի (2:2) խաղալով «Էյբարի» հետ, մրցաշրջանն ավարտեց 87 միավորով եւ 19 միավոր գերազանցեց երրորդ տեղը գրաված Մադրիդի «Ռեալին»:

El Mundo Deportivo-ի համաձայն՝ դա կատալոնական ակումբի համար միավորների ռեկորդային տարբերություն է «Ռեալի» նկատմամբ: Նախկինում «Բարսելոնան» Արքայական ակումբին 2 անգամ գերազանցել էր 17 միավոր (1984/85 եւ 2017/18 մրցաշրջաններում):

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» այս մրցաշրջանը կավարտի «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղով, որը տեղի կունենա մայիսի 25-ին Սեւիլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում