22:11  +04,  19 մայիսի, 2019

Մարսելո. Կարիերայիս ամենածանր մրցաշրջանն էր

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն ամփոփել է ավարտված մրցաշրջանը:

«Մեղավոր են խաղացողները, քանի որ մենք անհաջող սկսեցինք ու ավարտեցին մրցաշրջանը: Ամեն բան արեցինք իրավիճակը շտկելու համար, սակայն դա հնարավոր չեղավ: Երկրպագուների սուլոցները խաղացողներին մոտիվացնելու միջոց է: Պետք է այնպես անենք, որ այդ սուլոցները փոխարինենք ծափահարություններով: Սա կարիերայիս ամենածանր մրցաշրջանն էր»,- բրազիլացու խոսքը մեջբերում է sport.es-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Արքայական ակումբը տանը 0:2 հաշվով պարտվեց «Բետիսին»: «Ռեալը» 12-րդ պարտությունը կրեց այս առաջնությունում եւ 68 միավորով գրավեց երրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ