21:49  ,  18 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին»՝ Անգլիայի գավաթակիր բացառիկ նվաճումով

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը եւ դարձավ անգլիական ֆուտբոլի պատմության մեջ միակ թիմը, որը կարողացավ մեկ մրցաշրջանի ընթացքում նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, գավաթը եւ Անգլիական լիգայի գավաթը։ Անցած ամռանը թիմը նվաճել էր նաեւ երկրի սուպերգավաթը։

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցեց «Ուոթֆորդի» հետ եւ առավելության հասավ 6։0 հաշվով եւ 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ռահիմ Ստերլինգը։

Անգլիայի Գավաթ, եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 6։0 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 26, Ռահիմ Ստերլինգ, 38, 81, 87, Կեւին Դե Բրույնե, 61, Գաբրիել Ժեզուս, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով