13:58  ,  16 մայիսի, 2019

«Ռոմայի» ֆանատները դեմ են Դե Ռոսիի հեռանալուն (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» երկրպագուները դժգոհ են, որ ակումբի ղեկավարությունը որոշել է հրաժեշտ տալ 35-ամյա իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիին, գրում է Footbal Italia-ն:

«Ռոմայի» երկրպագուները Հռոմում անցկացնում են թիմի ավագի հեռանալուն ուղղված բողոքի գործողություններ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Ռոսին այս մրցաշրջանի վերջում կհեռանա իտալական ակումբից: Նա ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 2002-ին: Այս ընթացքում նա 2 անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր եւ մեկ անգամ նվաճել երկրի գավաթը: 2006-ին Դե Ռոսին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Իտալացի կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում վերջին անգամ հանդես կգա «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին տուրի խաղում, որը տեղի կունենա մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում