11:42  ,  14 մայիսի, 2019

Պաշտոնական. Դե Ռոսին հեռանում է «Ռոմայից»

Հռոմի «Ռոմայի» ավագ Դանիելե Դե Ռոսին այս մրցաշրջանի վերջում կհեռանա իտալական ակումբից, հայտնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

35-ամյա իտալացի կիսապաշտպանը մտադիր չէ ավարտել կարիերան եւ ամռանը կտեղափոխվի այլ ակումբ:

Դե Ռոսին «Ռոմայի» կազմում վերջին անգամ հանդես կգա «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին տուրի խաղում, որը տեղի կունենա մայիսի 26-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:

Իտալացի կիսապաշտպանն ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 2002-ին: Այս ընթացքում նա 2 անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր եւ մեկ անգամ նվաճել երկրի գավաթը: 2006-ին Դե Ռոսին Իտալիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում