10:30  +04,  16 մայիսի, 2019

«Չելսին» խոշոր հաշվով հաղթել է ԱՄՆ-ում

Լոնդոնի «Չելսին» ամերիկյան Բոստոնում ընկերական հանդիպում է անցկացրել MLS-ի ներկայացուցիչ «Նյու Ինգլենդ Ռեւոլյուշնի» հետ եւ հաղթել 3:0 հաշվով:

Անգլիական ակումբից դուբլի հեղինակ է դարձել անգլիացի կիսապաշտպան Ռոս Բարկլին, մեկ անգամ էլ աչքի է ընկել ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խաղի ընթացքում կատարել է 10 փոխարինում:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին «Չելսին» Եվրոպայի լիգայի եզրափակիչում խաղալու է «Արսենալի» հետ: Հանդիպումը տեղի կունենա Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: