13:42  ,  15 մայիսի, 2019

«Բավարիան» հրաժեշտ տվեց եւս մեկ ֆուտբոլիստի

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտնել է, որ բրազիլացի պաշտպան Ռաֆինյան այս մրցաշրջանի վերջում կհեռանա թիմից:

33-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբում հանդես է գալիս 2011-ից: Նա կարիերան կշարունակի բրազիլական «Ֆլամենգոյում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս մրցաշրջանի վերջում «Բավարիայից» հեռանալու են նաեւ հոլանդացի Արյեն Ռոբենը եւ ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում