12:20  +04,  7 մայիսի, 2019

Pyunik cup. Լրագրողների Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

«Փյունիկ» ակումբի կազմակերպած Pyunik cup սիրողական ֆուտբոլի մրցաշարում անցկացվել են առաջին տուրի հանդիպումները: Խաղերն անցել են դիտարժան պայքարում ու ընկերական մթնոլորտում:

A խմբում ընդգրկված լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը 5:1 հաշվով հաղթել է «Փյունիկ-06» թիմին:

Վիճակահանության արդյունքում, 24 թիմեր բաժանվել են 4 խմբերի, յուրաքանչյուրում՝ 6-ական թիմ: Ամեն խմբից 4-ական թիմ կնվաճի 1/8 եզրափակիչի ուղեգիր: Հանդիպումներն անցկացվում են հանգստյան օրերին «Փյունիկի» մարզադպրոցում: Մրցաշարը կավարտվի հունիսի 7-ին:

Pyunik cup-ն անցկացվում է երեւանյան ակումբում մարզվող պատանի խաղացողների ծնողների եւ տարբեր կազմակերպությունների համար: Կազմակերպիչները ծրագրում են այսպիսի մրցաշարեր անցկացնել նաեւ ապագայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ