15:05  ,  6 մայիսի, 2019

«Բանանցը» ցավակցել է Իլշատ Ֆայզուլինին

Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի մայրը մահացել է: Երեւանյան ակումբը ցավակցել է ռուս մասնագետին:

«Մեծ ցավով տեղեկացանք «Բանանց» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի մոր` Գալերա Գամդրահմանի Ֆայզուլինի մահվան մասին։

«Բանանց» ՖԱ-ի ողջ անձնակազմը իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Իլշատ Ֆայզուլինին»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Ֆոտո՝ «Բանանցի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում